Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների՝ Ադրբեջանում ընտրություններն անցել են լուրջ թերություններով

Ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների՝ Ադրբեջանում ընտրություններն անցել են լուրջ թերություններով
Տարածաշրջան
16:09, 08 февраль 2024
Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որի արդյունքներով գործող նախագահ Իլհամ Ալիևը սկսում է պաշտոնավարման երրորդ տասնամյակը, զուրկ էին քաղաքական մրցակցությունից և անցել են լուրջ ընտրական թերություններով և լրատվամիջոցների համար սահմանափակումներով, Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են ԵԱՀԿ-ի դիտորդները։

Առաքելության ներկայացուցիչների գնահատմամբ, քվեարկությունն անցկացվել է սահմանափակող միջավայրում, էական թերություններով։


Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի