Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանին կոչ ենք արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ». Բայրամովը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

«Երևանին կոչ ենք արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ». Բայրամովը՝ ԵԱՀԿ գործող նախագահին
Միջազգային
14:16, 12 апрель 2023
«Միջազգային միջնորդները ջանքեր են գործադրում Հայաստանին խաղաղության պայմանագրի բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չորեքշաբթի ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ ղեկավար Բույար Օսմանիի հետ բանակցությունների արդյունքներով Բաքվում կայացած մամուլի ասուլիսում։

«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և ինտենսիվ աշխատանք են տանում այս ուղղությամբ։ Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բայրամովը։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ Օսմանիին տեղեկացրել է այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկում է Բաքուն Երևանի հետ հարաբերությունները, խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները կարգավորելու համար։