Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Բաքվի հյուրանոցում. մարդկանց տարհանել են

Հրդեհ Բաքվի հյուրանոցում. մարդկանց տարհանել են
Տարածաշրջան
12:47, 19 февраль 2024
Բաքվի Mont INN հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդվում է, տուժածներ չկան, 25 մարդ տարհանվել է, կրակը կարճ ժամանակում մարվել է։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 5250 քառ. մետր:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վեց հարկանի հյուրանոցի 3-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում։