Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. Էրդողան

Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. Էրդողան
Տարածաշրջան
18:11, 01 март 2024
Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Երեսուն տարվա օկուպացիայից ի վեր Ղարաբաղի հողերի ազատագրումից հետո մենք կշարունակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է նաև, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը թյուրքական աշխարհը հզորացնելու համար: