Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Freedom House-ը ժողովրդավարական կառավարություններին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին

Freedom House-ը ժողովրդավարական կառավարություններին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին
Տարածաշրջան
11:20, 07 март 2024
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանական Toplum TV-ի դեմ իրականացվող ճնշումները հանդիսանում են Ալիևի ռեժիմի վերջին անընդունելի գրոհը երկրում քննադատական, անկախ ձայնի դեմ... 

Հաղորդվում է, որ այսօր կալանավորված ավելի քան 10 աշխատակիցները միանում են Ադրբեջանում լրատվամիջոցների տասնյակ այլ աշխատակիցների, որոնց հետապնդում են իրենց հաղորդումների համար: 

Մենք կշարունակենք ուշադրությամբ հետևել Ալիևի ռեժիմի արշավին՝ ընդդեմ քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և անկախ լրատվամիջոցների, և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին պատասխանատվության ենթարկել ռեժիմին՝ ռեպրեսիաների այս ալիքի համար»: