Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը. Ֆիդան

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը. Ֆիդան
Տարածաշրջան
18:18, 15 март 2024
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝  ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումում։

«Թուրքիան աջակցում և ճանաչում է Ուկրաինայի, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը, այդ թվում՝ Ղրիմի»,- ասել է արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես է եկել կողմերի միջև բանակցություններ վարելու նախաձեռնությամբ։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան միշտ բանակցությունների և երկխոսության կոչ է արել հակամարտության կարգավորման համար. «Բանակցությունների կոչը չի նշանակում Ուկրաինայի կապիտուլյացիա։ Դա նշանակում է երկխոսության միջոցով լուծում գտնել, որը կհամապատասխանի Ուկրաինայի օրինական շահերին։ Երկխոսության կոչը չի նշանակում նաև օկուպացիայի ճանաչում»։

«Այս տարիների ընթացքում ենթակառուցվածքները ավերվել են, եղել են լուրջ մարդկային զոհեր։ Այս պատերազմում հաղթող չի լինելու: Այս հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Կարևոր ենք համարում եվրոպական մայրցամաքում 21-րդ դարին համապատասխան հրադադարի ռեժիմի հաստատումը»,- հավելել է նախարարը։