Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան Ղրիմի բռնակցումը համարում է անօրինական. Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ նաև միջազգային իրավունքի պահանջ է. Էրդողան

Թուրքիան Ղրիմի բռնակցումը համարում է անօրինական. Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ նաև միջազգային իրավունքի պահանջ է. Էրդողան
Տարածաշրջան
18:58, 23 август 2022
«Թուրքիան լի է վճռականությամբ՝ շարունակելու միջնորդական ջանքերն ու քայլերը Ուկրաինայում խաղաղությունը մոտեցնելու համար»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ղրիմյան պլատֆորմի գագաթնաժողովում, փոխանցում է Anadolu գործակալությունը։ 

Իր ելույթում Թուրքիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, ողջունել է պետությունների ղեկավարներին և երկրների կառավարություններին, որոնք միացել են պլատֆորմի գագաթնաժողովին։

 Նրա խոսքով՝ Անկարան լիովին աջակցում և ճիշտ է համարում պլատֆորմի ստեղծման գաղափարը, որը նպատակաուղղված է  Ղրիմի համար խաղաղ ճանապարհով արդյունավետ պայքարին։

«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և այդ քայլը համարում է անօրինական, ինչի մասին բացահայտ հայտարարում է դեպքերի առաջին իսկ օրվանից։ Ղրիմի հարցում մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև Անկարայի բարոյական դիրքորոշման սկզբունքային արտացոլումն է։ Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ նաև միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը չափազանց կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության և կայունության համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։