Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովը Լուիս Բոնոյին է ներկայացրել խաղաղության գործընթացում Ադրբեջանի ակնկալիքները և բաց մնացած հարցերի շուրջ Բաքվի դիրքորոշումը

Բայրամովը Լուիս Բոնոյին է ներկայացրել խաղաղության գործընթացում Ադրբեջանի ակնկալիքները և բաց մնացած հարցերի շուրջ Բաքվի դիրքորոշումը
Տարածաշրջան
16:37, 18 март 2024
Այսօր՝ մարտի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Բայրամովը ուշադրություն է հրավիրել Մյունխենի անվտանգության համաժողովի և Բեռլինում կայացած հանդիպումների արդյունքներից բխող հարցերի վրա։ Նա նաև հայտնել է խաղաղության գործընթացում Ադրբեջանի ակնկալիքների մասին և հայտնել Բաքվի դիրքորոշումը այն հարցերի շուրջ, որոնք բաց են մնում։

Նշվել է Ադրբեջանի հակվածությունը խաղաղության գործընթացին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։