Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովն ընդունել է Տոյվո Կլաարին. Ինչ հարցեր են քննարկվել

Բայրամովն ընդունել է Տոյվո Կլաարին. Ինչ հարցեր են քննարկվել
Տարածաշրջան
18:10, 22 февраль 2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ընթացիկ վիճակը, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները և խաղաղության պայմանագրի նախագիծը։

Բայրամովն ընդգծել է, որ «Հայաստանի կողմից երկու երկրների «պայմանական» սահմանին վերջերս տեղի ունեցած սադրանքի նպատակը, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող էր վիրավորվել, խաղաղ գործընթացին հարված հասցնելն էր»։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանը խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ հերթական մեկնաբանություններն է ներկայացրել հայկական կողմին, և Բաքուն շահագրգռված է բանակցային գործընթացն սկսելու հարցում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։