Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանին են փոխանցվել խաղաղության համաձայնագրի՝ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները. Բայրամով

Հայաստանին են փոխանցվել խաղաղության համաձայնագրի՝ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները. Բայրամով
Տարածաշրջան
18:58, 22 февраль 2024
Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ընդունելության ժամանակ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ Բայրամովն ասել է, որ Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։

Բայրամովը, կրկին միջամտելով Հայաստանի ներքին գործերին, ասել է, թե իբր ՀՀ-ի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունները և դատարանները արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները։