Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ

Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ
Տարածաշրջան
12:18, 25 март 2024
Ադրբեջանում ձերբակալել են քաղաքացու, որը կասկածվում է հանրապետությունում ահաբեկչություններ ծրագրելու և կազմակերպելու մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական անվտանգության ծառայությանը:

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ Ադրբեջանի քաղաքացի Ասկերով Բահրուզ Ալիմամեդ օղլուն, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքում, այլ անձանց հետ գործարքի մեջ է մտել՝ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Նշվում է, որ Ասկերովը, «հանրապետության տարբեր տարածաշրջաններում բնակվող մարդկանց գաղտնի հարաբերությունների մեջ ներգրավելով, նրանց հանձնարարել է կազմակերպել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձ»։

Ըստ Պետական անվտանգության ծառայության՝ նա այդ անձանց հանձնարարել է նաև մահափորձ կատարել օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, որը անգլերեն է դասավանդում հանրապետության որոշ շրջաններում։

Հաղորդվում է, որ Ասկերովը ծրագրել էր զորավարժություններ կազմակերպել օտարերկրյա պետության տարածքում՝ այն անձանց մասնակցությամբ, որոնց հետ կապի մեջ է եղել։ Ասկերովը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով: