Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի և Մոսկվայի միջև կայացել են հերթական խորհրդակցություններ. ՌԴ ԱԳՆ

Բաքվի և Մոսկվայի միջև կայացել են հերթական խորհրդակցություններ. ՌԴ ԱԳՆ
Տարածաշրջան
17:37, 01 апрель 2024
Մարտի 28-29-ին Բաքվում կայացել են հերթական խորհրդակցությունները Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։ Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի և ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի միջև։

Այնուհետև Պավել Կնյազևին ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բանակցություններին քննարկվել են երկկողմ և միջազգային համագործակցության հարցեր։