Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռազմական աջակցության ցուցաբերումը ոչ մի օգուտ չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին. մեր սիրելի Ադրբեջանը երբեք մենակ չի մնա». Չավուշօղլու

«Ռազմական աջակցության ցուցաբերումը ոչ մի օգուտ չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին. մեր սիրելի Ադրբեջանը երբեք մենակ չի մնա». Չավուշօղլու
Տարածաշրջան
13:04, 04 апрель 2024
«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի ամենայն աջակցություն։ Այս մասին լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք մեր եղբայրական երկրի կողքին ենք եղել ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Մենք նրա կողքին ենք նաև հիմա՝ խաղաղության խնդրի լուծման հարցում: Այս մասին ասել եմ (ՀՀ ԱԳ նախարար) Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը»,- հավելել է Չավուշօղլուն:

«Այսօր Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը ոչ մի օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ տարածաշրջանին։ Փոխարենը պետք է խրախուսել տարածաշրջանում խաղաղությունը: Այդ մասին մենք բազմիցս հայտնել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է հրաժարվեն Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից։ Թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք մենակ չի մնա»,- ընդգծել է նա։