Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանն ու Թուրքիան դեռ սպասում են, որ Հայաստանը կընդունի իրեն մեկնած ձեռքը». Հուլուսի Աքար

«Ադրբեջանն ու Թուրքիան դեռ սպասում են, որ Հայաստանը կընդունի իրեն մեկնած ձեռքը». Հուլուսի Աքար
Քաղաքականություն
16:35, 11 май 2023
«Ադրբեջանն ու Թուրքիան միասին ձեռք են մեկնել Հայաստանին։ Մենք դեռ սպասում ենք, որ այդ ձեռքը կընդունվի, մենք խաղաղություն ենք ուզում»,- հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Անատոլիական արծիվ 2023» զորավարժությունների արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։ 

Աքարը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը բարօրություն կբերի յուրաքանչյուրին. «Մենք փորձում ենք դա բացատրել, ասում ենք Հայաստանին՝ եղեք ինքնուրույն, մի գործեք կողքի ցուցումներով։ Կարծում ենք, որ եթե նա գործի այս տարածաշրջանի պայմաններին ու աշխարհագրությանը համապատասխան, դա օգուտ կբերի և տարածաշրջանին, և իրեն»։