Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աթենքին կոչ ենք անում հրաժարվել «սխալ հաշվարկներից». Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ, հուսալի դաշնակիցն է. Հուլուսի Աքար

Աթենքին կոչ ենք անում հրաժարվել «սխալ հաշվարկներից». Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ, հուսալի դաշնակիցն է. Հուլուսի Աքար
Աշխարհ
15:41, 09 январь 2023
Թուրքիան Հունաստանին թույլ չի տա ընդլայնել Էգեյան ծովում գոյություն ունեցող տարածքային ջրերի սահմանները, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոջաելի նահանգում ռազմածովային ուժերի հրամկազմի հետ հանդիպմանը։

«Մենք թույլ չենք տա տարածքային ջրերի սահմաններն ընդլայնել ներկայիս 6 մղոնից մինչև 12 մղոն»,- ասել է Աքարը՝ մեկնաբանելով Կրետե կղզու մոտ ծովային սահմանները փոխելու Հունաստանի ծրագրերի մասին տեղեկությունները։ 

Նա Աթենքին կոչ է արել հրաժարվել «սխալ հաշվարկներից» և չձգտել տարածաշրջանում էսկալացիայի նոր շրջապտույտի։

 Պաշտպանության նախարարը հերքել է Հունաստանի մեղադրանքներն առ այն, թե Անկարան վարում է «նեոօսմանական, ռևիզիոնիստական և զավթողական քաղաքականություն»՝ ընդգծելով, որ իր երկիրը կողմ է Աթենքի հետ առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելուն։

«Թուրքիան ոչ մեկին չի սպառնացել և չի սպառնում, այդ թվում՝ Հունաստանին։ Նա ՆԱՏՕ-ի ուժեղ, հուսալի դաշնակիցն է, և մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան դա»,- ասել է Աքարը: