Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին». Չավուշօղլու

«Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին». Չավուշօղլու
Տարածաշրջան
14:14, 12 сентябрь 2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է Հունաստանի իշխանություններին, թե ինչի կարող են հանգեցնել «Աթենքի սադրանքները տարածաշրջանում», փոխանցում է Anadolu-ն։ 

«Աթենքցիները հանգիստ չեն մնում: Նրանք, ովքեր ղեկավարվում են արտաքին ուժերի ցուցումով, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները: Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։ 

Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիան վերջին երկու ամսում ամեն ինչ անում է Էգեյան ծովում բարիդրացիության մթնոլորտը պահպանելու համար, մինչդեռ հույները շարունակում են սրել իրավիճակը։