Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

Թուրքիան դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից
Տարածաշրջան
16:55, 05 апрель 2024
 Թուրքիան դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից։ Ինչպես հաղորդում է APA-ն, որոշումը հրապարակվել է երկրի պաշտոնական թերթում։ Որոշման տեքստում նշվում է, որ պաշտոնական Անկարան ապրիլի 8-ից հետո չի կատարի փաստաթղթի ոչ մի դրույթ։

Որոշման տեքստում նաև ասվում է, որ այդ փաստաթղթից Ռուսաստանի դուրս գալուց հետո ՆԱՏՕ-ն կասեցրել է այս համաձայնագրի գործողությունը և խնդրել, որ մյուս պետությունները միանան դրան։ Ավելի վաղ դա արել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից պայմանագրի չեղարկման: