Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Տարածաշրջան
18:32, 09 апрель 2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նրանք միմյանց շնորհավորել են Ռամադանի տոնի կապակցությամբ:

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ»,- հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից: