Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը հերքել է Իսրայելի հրթիռային հարձակման մասին լուրերը

Իրանը հերքել է Իսրայելի հրթիռային հարձակման մասին լուրերը
Տարածաշրջան
11:08, 19 апрель 2024
 Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցել, և հերքել են երկրի վրա Իսրայելի կողմից հրթիռային հարձակման մասին տեղեկությունները: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի կենտրոնական հատվածում Սպահան քաղաքի շրջանում պայթյունների և տարբեր տարածաշրջաններում ՀՕՊ աշխատանքի մասին։ «Մի քանի անօդաչուներ հաջողությամբ խոցվել են երկրի հակաօդային պաշտպանության կողմից, հրթիռային հարձակման մասին տեղեկություններ առայժմ չկան», - գրել է Իրանի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը X սոցիալական ցանցում։  

Իրանական Press TV հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Իրանի վրա արտաքին հարձակում ընդհանրապես չի եղել։  Ավելի վաղ CBS News-ը և ABC News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ։ Սպիտակ տունն ու Պենտագոնը դա չեն մեկնաբանել։