Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանին կարձագանքենք խելամիտ կերպով». «Իսրայելը այս անգամ պատասխան կստանա վայրկյանների ընթացքում». Իրան-Իսրայել՝ փոխադարձ սպառնալիքներ

«Իրանին կարձագանքենք խելամիտ կերպով». «Իսրայելը այս անգամ պատասխան կստանա վայրկյանների ընթացքում». Իրան-Իսրայել՝ փոխադարձ սպառնալիքներ
Աշխարհ
16:05, 16 апрель 2024
 Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Իսլամական Հանրապետության կոշտ արձագանքի մասին Իսրայելի նոր հարձակմանը, որը նա կարող է ձեռնարկել՝ ի պատասխան հրեական պետության տարածքում Իրանի հրթիռային և անօդաչուների հարվածներին։

Համապատասխան հայտարարությունը նա արել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում։ «Մենք Սպիտակ տանը փոխանցել ենք հստակ նախազգուշացում, որ (Իսրայելի կողմից) սադրանքների և Իրանի անվտանգության և շահերի դեմ ահաբեկչական հարձակումները կրկնելու դեպքում Թեհրանի պատասխանը և հետագա գործողությունները կլինեն վճռական, անհապաղ և լայնածավալ»,- փոխանցվել են Աբդոլլահանի խոսքերը, որ հրապարակվել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ խոստացել է պատասխանել Իրանի գործողություններին: «Մենք կպատասխանենք Իրանին, բայց պետք է խելամիտ գործենք և չգործենք էմոցիաների վրա: Նրանց պետք է սթրեսի ենթարկել այնպես, ինչպես մեզ են սթրեսի ենթարկել»,- Նեթանյահուի խոսքը մեջբերում է Kan ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ Իսրայելը պետք է ԱՄՆ-ին ծանուցի պատասխան հարձակման մասին, որպեսզի ամերիկացիները «վտանգի տակ չհայտնվեն առանց նախապատրաստման»։ Kan-ի աղբյուրը հայտնել է, որ այս պահանջը ներկայացրել է Վաշինգտոնը։ Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իսրայելը պետք է իմանա, որ եթե պատասխանի Իրանի հարձակմանը, Թեհրանը հակաքայլեր կձեռնարկի ոչ թե 12 օրից, ինչպես նախորդ անգամ, այլ վայրկյանների ընթացքում։