Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ ԱԽ-ն և ՄԱԳԱՏԷ-ն պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն Իսրայելի ապամիջուկայնացման համար. Իրանի ԱԳ նախարար

ՄԱԿ ԱԽ-ն և ՄԱԳԱՏԷ-ն պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն Իսրայելի ապամիջուկայնացման համար. Իրանի ԱԳ նախարար
Քաղաքականություն
13:06, 06 ноябрь 2023
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար։ Այսպես է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիխայ Էլիյահուի հայտարարությանը, որը հնարավոր է համարել Գազայի հատվածում միջուկային զենքի կիրառումը։

«Միջուկային զենքի կիրառման մասին սիոնիստ նախարարի հայտարարությունները ցույց են տալիս այս կազմակերպության (Իսրայելի) իրական ձախողումը դիմադրության դեմ հանդիման: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն բարբարոս պետության ապամիջուկայնացման համար, որն իրականացնում է ապարտեիդի քաղաքականություն»,- գրել է Աբդոլլահիանը X սոցիալական ցանցում (նախկին՝ Twitter):