Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին համաձայնությունը

Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին համաձայնությունը
Տարածաշրջան
11:34, 23 апрель 2024
Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված վերջին համաձայնությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման համաձայնության հետ։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը։

Սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու երկու երկրների ջանքերի շարունակությունը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում, անհրաժեշտ է՝ հանուն Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության հաստատման»։