Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հնարավորությունների դռները միշտ բաց չեն մնում. Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհ կընտրի». Էրդողան

«Հնարավորությունների դռները միշտ բաց չեն մնում. Հուսով եմ՝ Հայաստանը ճիշտ ճանապարհ կընտրի». Էրդողան
Տարածաշրջան
13:45, 23 апрель 2024
Այժմ տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ միշտ ավելի լավ է գործել՝ ելնելով տվյալ ժամանակի իրողություններից, քան գործել «մտացածին պատմական պատմությունների հիման վրա, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ»։ «Հիմա Փաշինյանը դա հասկանում է»,- ընդգծել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ այս մասին շատ է խոսվել, արխիվները բաց են. «Հիմա եկել է նոր ճանապարհային քարտեզներ ստեղծելու ժամանակը։ Հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որ ստեղծել է իր սփյուռքը։ Հնարավորությունների դռները միշտ բաց չեն մնում։ Եթե դրանք բաց են մնում, ապա պետք է ճիշտ օգտագործել։ Այս գործընթացում ոչ միայն սփյուռքը, այլև մյուսներն էլ են փորձում ազդել Հայաստանի վրա, ինչպես տեսնում եք։ Մենք գիտենք այդ մասին։ Մենք նաև ժամանակ առ ժամանակ զգուշացումներ ենք արել։ Հուսով եմ, որ Հայաստանը ճիշտ ճանապարհ կընտրի, և կսկսվի նոր դարաշրջան»։