Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգության ապահովման նպատակով ուժեղացվել է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր մայրուղու սպասարկումը. Արցախի ԱԻՊԾ

Անվտանգության ապահովման նպատակով ուժեղացվել է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր մայրուղու սպասարկումը. Արցախի ԱԻՊԾ
Տարածաշրջան
18:22, 20 март 2022
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն:

Այս մասին հայտնում է Արցախի Աարտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակների ռիսկայնությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու և անհրաժեշտության դեպքում բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով՝ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության :



Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը: