Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը պատվիրել է պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկանների համար

Վրաստանը պատվիրել է պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկանների համար
Տարածաշրջան
22:46, 27 апрель 2022
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ պատվիրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկան երեխաների համար։ Հաղորդում է Aliq Media-ն։


Գլխավոր վարակաբանը նշել է, որ այս քայլը ևս ուղղված է Վրաստանում համավարակի հաղթահարմանը և մինչև հունիս բնակչության 70 տոկոսի պատվաստումն ապահովելուն։


«Բնակչության մեծ մասի պատվաստման դեպքում մեր երկիրը պաշտպանված կլինի վարակի նոր ալիքներից։

Իսկ 5-11 տարեկան երեխաների համար նախատեսված պատվաստանյութով, որը շուտով կհասնի երկիր, նախ և առաջ կպատվաստվեն ռիսկային խմբում գտնվող երեխաները»,- ասել է Գամկրելիձեն։