Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են այնտեղ պահվող հայ գերիներին

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են այնտեղ պահվող հայ գերիներին
Տարածաշրջան
17:58, 17 август 2022
Ադրբեջանի օմբուդսմենին կից Խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի (NPG) անդամներն այցելել են ժամանակավոր պահման վայրերից մեկը։ Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այցի նպատակն էր ստուգել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների պահման պայմանները, որոնց դատապարտել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում «հանցագործությունների» համար՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ 


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գաղտնի հանդիպումների ժամանակ հաստատվել է, որ դատապարտյալներից յուրաքանչյուրն ունի հեռախոսազրույցի, նամակագրության, ընտանիքի անդամների հետ կապ պահպանելու, տեղեկատվության (հեռուստատեսություն, պարբերականներ) հասանելիության, բժշկական ծառայություններով ապահովվելու հնարավորություն։

Ըստ այդ հաղորդագրության՝ բանտարկվածները իբր չեն հայտնել գանգատներ պահման պայմանների և վերաբերմունքի առնչությամբ: