Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի քաղաքացին փորձել է հատել հայ- թուրքական սահմանը Ջանֆիդա գյուղի հատվածում և ձերբակալվել ռուս սահմանապահ ծառայության կողմից

Թուրքիայի քաղաքացին փորձել է հատել հայ- թուրքական սահմանը Ջանֆիդա գյուղի հատվածում և ձերբակալվել ռուս սահմանապահ ծառայության կողմից
Տարածաշրջան
15:43, 26 август 2022
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Civic.am-ի հարցին ի պատասխան հաստատեց սոցցանցերում այսօր տարածված լուրը, թե Թուրքիայի քաղաքացին փորձել է անցնել Արաքսը, հատել հայ-թուրքական սահմանը և մտնել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ։

Փորձը, սակայն, խափանվել է ռուս սահմանապահ ծառայության կողմից։

«Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Այս պահին այսքանն է հայտնի, նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում հայտարարություն կտարածվի»,-հաղորդեցին ԱԱԾ-ից։

Թամարա Ղազարյան