Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն և ռուս սահմանապահները հերքում են՝ թուրքեր Արագածոտն չեն մտել․ ArmeniaSputnik

ԱԱԾ-ն և ռուս սահմանապահները հերքում են՝ թուրքեր Արագածոտն չեն մտել․ ArmeniaSputnik
Հայաստան
23:59, 21 июль 2022
ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը և ԱԱԾ-ն հերքում են թուրքական զինուժի կողմից ՀՀ սահմանը հատելու մասին մամուլում տարածված տեղեկատվությունը, Sputnik Արմենիան տեղեկացել է ՍԴԾ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ներկայումս պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Հայկական մի շարք լրատվամիջոցներ այսօր ուշ երեկոյան գրել էին, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղ զինված թուրքեր են մտել, գերի վերցրել հովիվներին, հետո էլ իբր ռուս սահմանապահները միջամտել են և խնդիրը լուծել։

@ArmeniaSputnik