Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծաղկահովիտի համայնքապետարանը հերքում է տեղեկատվությունը, թե համայնքապետն իր աջակցությունն է հայտնում ԳՇ պետին

Ծաղկահովիտի համայնքապետարանը հերքում է տեղեկատվությունը, թե համայնքապետն իր աջակցությունն է հայտնում ԳՇ պետին
Հասարակություն
12:54, 01 март 2021
Ծաղկահովիտի համայնքապետարանը հերքում է տեղեկատվությունը, թե համայնքապետն իր աջակցությունն է հայտնում ԳՇ պետին․

Հարգելի հայրենակիցներ՝  տեղեկացնում ենք այն մասին, որ մամուլում հայտնվել են կեղծ տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար՝ Նորաին Հակոբյանը իբր ողջունում է ՀՀ  ԶՈՒ ԳՇ հայտարարությանը և իր աջակցությունը հայտնում ԳՇ պետին։ 

Նորաին Հակոբյանը ի լուր բոլորին տեղեկացնում է, որ լուրերը չի համապատասխանում իրականությանը։
Նորաին Հակոբյանը գտնվում է ժողովրդի կողքին և աջակցում է ժողովրդին։