Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի վանդալը Արցախում ոչնչացրել է հայկական խաչքարը

Ադրբեջանցի վանդալը Արցախում ոչնչացրել է հայկական խաչքարը
Տարածաշրջան
15:32, 02 сентябрь 2022
Ադրբեջանական օկուպանտները շարունակում են ոչնչացնել հայկական հուշարձանները Արցախի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Կադրերում վանդալներից մեկը քանդում է անվանական խաչքարը և ջարդուփշուր անում՝ տեսախցիկի առաջ հպարտանալով իր արարքով: 

Ադրբեջանական որոշ Telegram-ալիքներ ուրախությամբ ողջունում են նման վայրենությունը և կոչ անում շարունակել նույն ոգով՝  վիրավորելով հայերին։