Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում Շվեդիայի դեսպանին ԱԳՆ են կանչել՝ Էրդողանին վիրավորող նկարների համար

Թուրքիայում Շվեդիայի դեսպանին ԱԳՆ են կանչել՝ Էրդողանին վիրավորող նկարների համար
Տարածաշրջան
16:33, 22 ноябрь 2022
Թուրքիայում Շվեդիայի դեսպան Ստեֆֆան Հերրստրոմը կանչվել է արտգործնախարարություն: 

Մի քանի օր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց  ակցիա է իրականացվել, որի ընթացքում թուրքական կողմի համաձայն՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն է արվել:

Նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող լուսանկարներ են հրապարակվել: Թուրքական կողմը Շվեդիայից պահանջել է հետաքննել տեղի ունեցածը:

Հավելենք, որ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն հանել էր այն բանից հետո, երբ երեք երկրները հուշագիր ստորագրեցին, համաձայն որի՝ սկանդինավյան երկրները Անկարային են արտահանձնելու վերջինիս կողմից պահանջվող մարդկանց։ Թուրքիան էլ գրավոր հարցում է ուղարկել Շվեդիային և Ֆինլանդիային՝ պահանջելով արտահանձնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և FETO-ի ՝ գյուլենական շարժման ներկայացուցիչներին։

Աղբյուր`ermenihaber.am