Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը պետք է իրար հետ քննարկեն հարցերը՝ խաղաղության հասնելու համար. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը պետք է իրար հետ քննարկեն հարցերը՝ խաղաղության հասնելու համար. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Տարածաշրջան
14:22, 23 январь 2023
Անհնար է նշել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների տարեթիվը։ Ամբողջ պատմության ընթացքում երկու երկրները միասին կռվել են թշնամու դեմ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն Արևմտյան Ադրբեջանի համայնքում կայացած հանդիպման ժամանակ։ 

Դեսպանը նշել է, որ Թուրքիան միշտ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին դժվար պահերին, իսկ Ադրբեջանը օգնություն է ցուցաբերել Թուրքիային: 

«44-օրյա «Հայրենական» պատերազմի ընթացքում Թուրքիան իր եղբորը ցուցաբերեց քաղաքական և բարոյական աջակցություն։ Այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար կարծում ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը պետք է իրար հետ քննարկեն առկա խնդիրները։ Միայն այս կերպ կարելի է հասնել խաղաղության»,- ասել է նա։