Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը կործանիչների ձեռք բերման 1.6 մլրդ դոլարի գործարք է կնքել Պակիստանի հետ՝ հետևողականորեն մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում

Ադրբեջանը կործանիչների ձեռք բերման 1.6 մլրդ դոլարի գործարք է կնքել Պակիստանի հետ՝ հետևողականորեն մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում
Մերձավոր Արևելք
12:19, 22 февраль 2024
Բաքվի՝ տարածքային հավակնությունների, ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման քաղաքականության շրջանակներում, հետևողականորեն մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սպառազինվել:

Ինչպես հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները, Պակիստանը 1,6 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար։

Նշվում է, որ գործարքը, որը ներառում է ինքնաթիռներ, սպառազինության համալիր և ուսուցանում, այս պահին հանդիսանում է Պակիստանից պաշտպանական արտադրանքի արտահանման ամենամեծ գործարքը: