Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այդ երկիրը ռազմական մեքենա է». Թրամփը Արևմուտքին վախեցրել է Ռուսաստանով

«Այդ երկիրը ռազմական մեքենա է». Թրամփը Արևմուտքին վախեցրել է Ռուսաստանով
Ռուսաստան
11:12, 21 февраль 2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանը անվանել է «ռազմական մեքենա»։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի եթերում։

«Նրանք հաղթեցին Հիտլերին: Նրանք հաղթեցին Նապոլեոնին։ Դա ռազմական մեքենա է»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը։ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնի հետ նրանց տարբերությունը կազմում է 150 միլիարդ դոլար։