Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չի խոնարհվել ռուս բռնապետ Պուտինի առաջ». Բայդենը՝ Թրամփի մասին

«Մեր պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չի խոնարհվել ռուս բռնապետ Պուտինի առաջ». Բայդենը՝ Թրամփի մասին
ԱՄՆ
12:52, 14 февраль 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «անուղեղ» և «ամոթալի» է անվանել նախագահի ընտրություններում իր պոտենցիալ մրցակից Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա չի ցանկանում պաշտպանել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք, ըստ Թրամփի, շատ քիչ են ծախսում պաշտպանության վրա։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի հայտարարությունները մեջբերում է BBC-ն։

Ջո Բայդենը մամուլի համար իր հայտարարության մի մասը նվիրել է Թրամփի արտահայտություններին, որի հիմնական թեման Ուկրաինային և մյուս դաշնակիցներին բազմամիլիարդանոց ռազմական օգնության մասին օրենքն էր և Կոնգրեսի միջոցով դրա անցկացումը։

«Թրամփը (նախագահ Վլադիմիր) Պուտինին հրավիրել է ներխուժել ՆԱՏՕ-ի մեր որոշ դաշնակիցների երկրներ։ Նա ասել է, որ եթե դաշնակիցը բավարար գումար չի ծախսի պաշտպանության վրա, ինքը կխրախուսի Ռուսաստանին, մեջբերում եմ, «անելու այն, ինչ նրանք, գրողը տանի, ուզում են»: ...Մեր պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չի խոնարհվել ռուս բռնապետի առաջ»,- ասել է Բայդենը և խոստացել, որ ինքը նույնպես երբեք չի անի դա։