Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփը կարող է «գործարքի մեջ մտնել Պուտինի հետ». Գերմանիան նախազգուշացնում է

Թրամփը կարող է «գործարքի մեջ մտնել Պուտինի հետ». Գերմանիան նախազգուշացնում է
ԱՄՆ
16:28, 17 январь 2024
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում կարող է ամբողջությամբ դադարեցնել օգնությունը Կիևին և գործարքի մեջ մտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցում։ Այսպիսի կարծիք է հայտնել Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) արտաքին քաղաքականության փորձագետ Ռոդերիխ Կիզևետերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում։

«Արտաքին քաղաքականության մեջ Թրամփն էլ ավելի մեծ չափով մեկուսացած կլինի և հետագայում կհասնի (ԱՄՆ-ի) դուրս գալուն ՆԱՏՕ-ից։ Դա պարտադիր չի, որ նշանակի, թե ԱՄՆ-n դուրս  կգա պաշտպանական դաշինքից, սակայն վստահությունը 5-րդ հոդվածի (Հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրություն) նկատմամբ միջնաժամկետ հեռանկարում կարող է խաթարվել»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը գերմանացի խորհրդարանականի խոսքերը։ 

«Նույն կերպ Թրամփը կարող է զրոյի հասցնել Ուկրաինային աջակցությունը և փորձել գործարքի մեջ մտնել Վլադիմիր Պուտինի հետ, որը կհանգեցնի աշխարհի բաժանմանը շահերի գոտիների»,- ասում է Կիզևետերը: 
Նրա խոսքով՝ «դա կնշանակի երկարաժամկետ սպառնալիք Եվրոպայի համար Ռուսաստանի կողմից», և հետևաբար, ըստ նրա, ԵՄ-ն ստիպված կլինի «մի քանի անգամ ավելացնել պաշտպանական ծախսերը»։ 

Պատգամավորը քննադատության է ենթարկել Գերմանիայի կառավարությանը՝ նրան մեղադրելով բավարար ջանքեր չգործադրելու մեջ, մասնավորապես՝ հերքելու Թրամփի հայտարարություններն ու նարատիվները։

«Եվրոպան, հատկապես Գերմանիան, շատ քիչ բան է անում տրանսատլանտյան հարաբերություններում բեռը կիսելու համար և չի կատարում իր խոստումները ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Կիզևետերը: 

Նա կարծում է, որ Գերմանիան պետք է ավելի մեծ օգնություն ցուցաբերի Ուկրաինային և ավելի ուժեղ աջակցություն ցուցաբերի ԱՄՆ-ին Արևմտյան Բալկաններում, Կովկասում և Միջերկրական ծովում, որպեսզի Վաշինգտոնը կարողանա ավելի ակտիվ քաղաքականություն վարել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։