Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր. Զելենսկու կոչը՝ Բայդենին

Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր. Զելենսկու կոչը՝ Բայդենին
Միջազգային
11:08, 04 июль 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել Ուկրաինային անհապաղ պաշտոնապես հրավիրել ՆԱՏՕ, նույնիսկ եթե փաստացի անդամակցությունը  չկայանա, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ 

«Նա կողմ է, որ մենք ապագայում լինենք ՆԱՏՕ-ում: Հենց հիմա (դաշինքի պաշտոնական հրավեր է անհրաժեշտ), դա շատ կարևոր է»,- մեջբերում է CNN-ը Զելենսկու հարցազրույցը։

Ինչպես հաղորդում է CNN-ը, Զելենսկու կարծիքով՝ հենց ԱՄՆ առաջնորդն է այն մարդը, որը կարող է և պետք է նման որոշում կայացնի (չնայած ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում դաշինքի ցանկացած երկիր վետոյի իրավունք ունի-BBC):

Զելենսկին ասել է, որ ինքը հասկանում է, որ իրականում Ուկրաինան չի կարող անդամակցել դաշինքին, քանի դեռ պատերազմը շարունակվում է, բայց հրավերը «շատ կարևոր ազդանշան» կլինի։