Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞վ է փչացրել ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ ըստ Լավրովի

Ո՞վ է փչացրել ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ ըստ Լավրովի
ԱՄՆ
13:11, 23 январь 2024
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը ԱՄՆ նախագահի պաշտոնին հազիվ թե որևէ կերպ ազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այս մասին Լավրովը հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ հավատում, որ որևէ տարբերություն կլինի, քանի որ ռուս-ամերիկյան հարաբերությունները փչացնելու ուղղությունը, այդ հարաբերությունների հիմքերը, այդ թվում՝ ռազմավարական անվտանգության, հավասարության, փոխվստահության, հրահանգների, թափանցիկության, վստահության կառուցման մասին բոլոր համաձայնագրերը, այդ ամենը սկսել է ոչնչացնել նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ քաղաքականությունը կարո՞ղ է այլ լինել, եթե Թրամփը կրկին զբաղեցնի նախագահի պաշտոնը։

Լավրովը հիշեցրել է, որ հենց Ջորջ Բուշ-կրտսերն է ասել Պուտինին. «Գիտեք, ես դուրս եմ գալիս միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մասին պայմանագրից»։