Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ում սպառնում են ֆիզիկապես վերացնել Պուտինին». Լավրով

«ԱՄՆ-ում սպառնում են ֆիզիկապես վերացնել Պուտինին». Լավրով
Միջազգային
11:58, 27 декабрь 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ում «անանուն պաշտոնատար անձինք» սպառնում են «ֆիզիկապես վերացնել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ 

«Վաշինգտոնը գնաց ամենահեռուն. այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնատար անձինք» փաստացի սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին: Ըստ էության խոսքը ռուսական պետության ղեկավարին ֆիզիկապես վերացնելու սպառնալիքի մասին է։ Եթե ինչ-որ մեկի կողմից նման գաղափարներ իրականում մտահղացվում են, ապա այդ ինչ-որ մեկը պետք է շատ լավ մտածի այդպիսի ծրագրերի հնարավոր հետևանքների մասին»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան չի կարողանում նորմալ հաղորդակցություն կառուցել Վաշինգտոնի հետ Բայդենի վարչակազմի դիրքորոշման պատճառով։ 

Բացի դրանից, նրա խոսքով, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների քաղաքականությունը մեծացնում է «միջուկային գերտերություններին ուղիղ զինված բախման տանելու» ռիսկը։