Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենի հետ հնարավոր հեռախոսազրույցի շուրջ բանակցությունները շարունակվում են. Լավրով

Բլինքենի հետ հնարավոր հեռախոսազրույցի շուրջ բանակցությունները շարունակվում են. Լավրով
Միջազգային
17:49, 29 июль 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հնարավոր հեռախոսազրույցի շուրջ բանակցությունները շարունակվում են։

«Մենք հիմա համաձայնեցնում են նման շփման ժամկետները», - Տաշքենդում լրագրողների հետ զրույցում ասել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։

Ակնկալվում է, որ ռուս և ամերիկացի պաշտոնյաները կքննարկեն բանտարկյալների փոխանակման հնարավորությունները։
Անցած օրերին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մոսկվային առաջարկել է ազատ արձակել ռուսաստանյան բանտում պահվող երկու ամերիկացիներին՝ գործարար Փոլ Ուելանին և մարզուհի Բրիթնի Գրիներին։ Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ նրանք Ռուսաստանում բանտարկվել են քաղաքական դրդապատճառներով։ Մոսկվային ներկայացրած առաջարկների մասին ԱՄՆ պետքարտուղարը այլ մանրամասներ չի հայտնել։

Բլինքենն ու Լավրովը վերջին անգամ շփվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի օր առաջ:

Աղբյուր՝ azatutyun.am