Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն վատ մնալ՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից. Պեսկով

Ռուս-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն վատ մնալ՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից. Պեսկով
Միջազգային
15:17, 09 ноябрь 2022
ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների նշանակությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների համար չարժի չափազանցել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ուշադիր վերլուծում ենք այն տեղեկատվությունը, որը ստացվում է: Այս ընտրությունները կարևոր են, բայց սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ չարժի լրջորեն չափազանցել այս ընտրությունների նշանակությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում մեր երկկողմ հարաբերությունների համար»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ընտրությունները։

«Չի կարելի ասել, որ մենք բոլոր գործերը թողել ենք և հետևել: Մեր գործերն էլ շատ են, և դրանք մեզ համար կարևոր են», - ավելացրել է նա:

Պեսկովի խոսքով՝ «այս ընտրությունները էապես ոչինչ չեն կարող փոխել»։ «Հարաբերությունները առայժմ վատ են և կշարունակեն վատ մնալ»,- ասել է Կրեմլի խոսնակը։