Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի խոսնակը համեմատություններ է անցկացրել ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև

Պուտինի խոսնակը համեմատություններ է անցկացրել ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև
Քաղաքականություն
22:48, 08 декабрь 2021
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը հարցազրույց է  տվել հունական հեռուստալիքներից մեկին՝ Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի  վարչապետի միջև կայանալիք հանդիպումից առաջ. գրում է ermenihaber-ը:
 
Հարցազրույցի ընթացքում նա համեմատություններ է անցկացրել  ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև: 
 
Հունական հեռուստաալիքի թղթակիցը, մեկնաբանելով Պեսկովի հարցազրույցը, նշել է. 
 
«Պեսկովը ռուս-հունական հարաբերությունները գնահատում է 6 բալ 10 հնարավորից, իսկ ռուս-թուրքական հարաբերությունները՝ 7 բալ»,- գրում է թղթակիցը: 
 
Պեսկովի հարցազրույցը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում և քննարկումների առիթ տվել սոցցանցերում: