Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտին-Փաշինյան շփումներ դեռ նախատեսված չեն. Պեսկով

Պուտին-Փաշինյան շփումներ դեռ նախատեսված չեն. Պեսկով
Ռուսաստան
13:28, 04 март 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում առայժմ չկա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապ հաստատելու ծրագիր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, այս պահին ժամանակացույցում ամենաբարձր մակարդակով շփումներ նախատեսված չեն, բայց անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են ի հայտ գալ: Հեռախոսային խոսակցությունները կարող են բավականին արագ կազմակերպվել»,- ասել է Պեսկովը։