Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ նամակ ստացել է. Պեսկով

Մոսկվան Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ նամակ ստացել է. Պեսկով
Ռուսաստան
16:31, 12 март 2024
Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 «Այնտեղ, իրոք, գերատեսչական նամակ է ստացվել այս կապակցությամբ: Եվ այժմ գերատեսչությունների միջոցով շփումներ են իրականացվում: Ավելին հիմա չեմ կարող ասել: Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն»,- ասել է նա։
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մամուլի ասուլիսում ասաց, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աջակցության համար և տեղեկացրել, որ կարող է իր ուժերով իրականացնել սահմանային հսկողությունը։