Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո Պուտինը ձայների 87,34%-ով հաղթել է նախագահական ընտրություններում

Քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո Պուտինը ձայների 87,34%-ով հաղթել է նախագահական ընտրություններում
Ռուսաստան
08:43, 18 март 2024
ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,01%-ի մշակումից հետո ձայների 87,34%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից։

Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը:

Նախնական տվյալներով՝ ՌԴ նոր շրջաններում Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 88-95 %-ը։