Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հազիվ թե սեփական բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է». Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Հազիվ թե սեփական բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է». Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ռուսաստան
16:50, 20 март 2024
Հազիվ թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանի համար բավարար արդյունքի հասնելու լավագույն միջոց է։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կրկին մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի վերաբերյալ Տավուշի մարզում արած հայտարարությունը։

«Անհրաժեշտ է այս հարցերը լուծել հանգիստ, կառուցողական կերպով, դրա մեխանիզմը կա՝ դա հայ-ադրբեջանական սահմանի  սահմանազատման հանձնաժողովն է:Մենք պատրաստ ենք օգնել այդ գործին՝ հաշվի առնելով մեր փորձը, աշխատանքը պետք է  իրականացվի այս կառույցի շրջանակներում՝ ելնելով վերը նշված սկզբունքներից»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, ոչ մի կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ, դա բացառապես երկրի ղեկավարությունն է որոշել Արևմուտքի հետ շփվելով։

«Ցանկալի է, որ Արևմուտքի ազդեցության տակ իրենց բոլոր քայլերի համար պատասխանատվություն կրեն միայն նրանք, ովքեր որոշումներ են կայացնում Երևանում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։