Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանում ԵՄ առաքելությունը որևէ ներդրում չունեցավ. Զախարովա

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանում ԵՄ առաքելությունը որևէ ներդրում չունեցավ. Զախարովա
Քաղաքականություն
13:50, 26 июль 2023
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը ենթարկվում է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման խնդրին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում որևէ ներդրման մասին խոսք չկա: Երկկողմ հարաբերություններում ԵՄ առաքելությունից միայն փայլն է, առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին բախման դարման չդարձավ»,- ասել է Զախարովան:

Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դեէսկալացիայի հիմնական մեխանիզմներից մեկը պետք է լինի հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, հավելել է Զախարովան։