Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել. «Crocus City Hall»-ի սեփականատերն առաջին անգամ մեկնաբանել է ահաբեկչությունը

Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել. «Crocus City Hall»-ի սեփականատերն առաջին անգամ մեկնաբանել է ահաբեկչությունը
Ռուսաստան
00:04, 24 март 2024
«Crocus City Hall»-ի սեփականատեր Արազ Ագալարովն առաջին անգամ մեկնաբանել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նա իր որդու՝ Էմինի և մասնաճյուղի տնօրեն Ռոման Գրաչովի հետ ժամանել է դեպքի վայր։

«Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, և արդեն ասվել է, որ նման բան չի եղել վերջին 20 տարում»,- ասել է Ագալարովը РБК հեռուստաալիքին։

Սեփականատիրոջ խոսքով` ահաբեկիչները դահլիճ են մտել ոչ թե դռնից, այլ հարևան ցուցասրահի պատուհանից։ Բազմաթիվ ինքնաձիգներով: Սկսել են  կրակել այն ամենի վրա, ինչ տեսել են։ Բոլոր մարդկանց, պահնորդների վրա։ Մեկ պահնորդ սպանվել է, երկրորդը՝ վիրավորվել։ Սրանք նույնիսկ անվտանգության աշխատակիցներ չեն: Մենք նրանց անվանում ենք «վերահսկիչներ», - ասել է Արազ Ագալարովը: