Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական խաղարկման օբյեկտ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից». Կարասին

«Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական խաղարկման օբյեկտ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից». Կարասին
Ռուսաստան
13:55, 01 апрель 2024
Ռուսաստանը ուշադրությամբ է վերաբերվում Հայաստանի բոլոր հայտարարություններին, ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ գործընկերության մասին։

«Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական խաղարկման օբյեկտ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից՝ այս բառի լայն իմաստով՝ Ռուսաստանի հետ դիմակայության համատեքստում։ Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև ազդեցություն ունենալ Հայաստանի հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- Lenta.ru-ին ասել է Կարասինը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, ուստի ձգտում է ամրապնդել համապատասխան ինստիտուտները: