Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրիարք Կիրիլին Էստոնիայի ՆԳ նախարարը առաջարկել է ահաբեկիչ ճանաչել. Զախարովան նախարարին «հոգեկան հիվանդ» է անվանել

Պատրիարք Կիրիլին Էստոնիայի ՆԳ նախարարը առաջարկել է ահաբեկիչ ճանաչել. Զախարովան նախարարին «հոգեկան հիվանդ» է անվանել
Ռուսաստան
14:31, 12 апрель 2024
Էստոնիայի ՆԳՆ ղեկավար Լաուրի Լյաենեմետսը հայտարարել է, որ մտադիր է Ռիյգիկոգուին (Էստոնիայի խորհրդարան) առաջարկել Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է ERR-ը։ Մոսկվայի պատրիարքարանի Էստոնական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը նշում է, որ իրենք ուղղակիորեն չեն ենթարկվում Մոսկվայի պատրիարքությանը և չեն կարող պատասխանատվություն կրել ուկրաինական հակամարտության վերաբերյալ Մոսկվայում արված հայտարարությունների համար։ Այսպիսով, եզրակացնում է ERR-ը, տեղի եկեղեցին, ըստ էության, մերժել է ՆԳՆ ղեկավարի պահանջը՝ դուրս գալ Մոսկվայի պատրիարքարանի ենթակայությունից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Էստոնիայի ՆԳ նախարար Լաուրի Լյաենեմետսի մտադրությունը՝ առաջարկել երկրում Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ հայտարարելով, որ Էստոնիայի նախարարը հոգեկան հիվանդության նշաններ ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Հոգեկան հիվանդության բոլոր նշաններն ակնհայտ են»,- ընդգծել է Զախարովան։